25 09 2020

Ստեղծվել է իշխանության հրահանգները անմռունչ կատարող դատավորների համակարգ. Էլինար Վարդանյան

Ստեղծվել է իշխանության հրահանգները անմռունչ կատարող դատավորների համակարգ. Էլինար Վարդանյան

 

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիմա հասկանալի է, թե ինչու պետք չեն դատաիրավական բարեփոխումները։ Կարելի է դատարանն, իսկ ավելի ճիշտ առանձին դատավորների օգտագործել սեփական շահերի համար։

Համակարգն անշեղորեն գործում է։ Ստեղծվել է իշխանության հրահանգները անմռունչ կատարող դատավորների համակարգ։ Մնացական Մարտիրոսյանը այս համակարգում պատվավոր տեղ ունի։ Այս նույն դատավորը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։

Հիմա նա հատուկ է ընտրված և անխնա օգտագործվում է  իշխանության նպատակների համար։

Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ կատարեց գործող իշխանության քաղաքական պատվերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ