25 09 2020

Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է. «Փաստինֆո»

Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։

Ըստ տեղեկություններով նրան կողմ քվեարկածներից մեկը հենց ինքն է, իսկ մյուսը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Նշենք, որ թեկնածուն իրավունք ունի քվեարկելու ինքն իր օգտին։

Հավելենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր, իսկ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ