«Կարանտին»-ի փոխարեն գրեիք «քաղաքական գործընթացները վերահսկելու ռեժիմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Կարանտինի» օրենսդրական ամոթալի փաթեթն ընդունվեց։ Լավ անուն-ազգանունով ու ոչ այնքան լավ գործերով մեկն այսօր պնդում էր, որ «կարանտին» անվանումը էական չէ ու որ այն կարող է փոխարինվել, օրինակ, «հրաշք» անվանմամբ։
«Բայց ինչու՞ «հրաշք»։ Անկեղծ լինեիք՝ «կարանտին»-ի փոխարեն գրեիք «քաղաքական գործընթացները վերահսկելու ռեժիմ»։ Թե բա՝ «հրաշք»...»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը