24 08 2020

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. դատավոր Դանիբեկյանը հրապարակել է բժշկական գաղտնիք

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. դատավոր Դանիբեկյանը հրապարակել է բժշկական գաղտնիք

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասել է, որ հայցի պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ