05 08 2020

Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին գետնին․ ոստիկանապետը՝ բերման ենթարկելու մասին

Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին գետնին․ ոստիկանապետը՝ բերման ենթարկելու մասին

Մեծ թվով քաղաքացիներ փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը: Ոստիկանները բերման են ենթարկել 7 քաղաքացու։ 

Ակցիայում ներկա է նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:

Լրագրողի հարցին՝ թե քաղաքացիները ձեռքերը վեր են բարձրացնում ինչո՞ւ եք բերման ենթարկում, ոստիկանապետը նշեց, որ ովքեր ոստիկանության նկատմամբ գործողություններ են կատարել և չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, ձերբակալվել են:

Լրագրողի դիտարկմանը, որ կանանց գցել են գետնին, Գևորգ Ազիզյանը նշեց․«Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին  գետնին, ես չեմ կարող ասել, ոչինչ չեմ տեսել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ