05 08 2020

Խուզարկությանը մասնակից են անձինք, որոնց տվյալները լրացված չեն. Գեորգի Մելիքյան



Դիմակավորված ոստիկաններն  առանց խուզարկության թույլտվության ներխուժել են M Group շինարարական ընկերությունում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ նաև կազմված արձանագրության մեջ է կատարվել կեղծիք:

«Արձանագրությունից հետևում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, որը սկսել են ժամը 11,40-ին, այսինքն այն ժամանակ, երբ արձնագրույթուն լրացնող անձը դեռևս գտնվել է այս սեղանի կողքին: Մենք այդ ժամանակ պահանջել ենք, որպեսզի մեզ մասնակից դարձնեն տվյալ գործողությանը, տրամադրեն դատարանի որոշում, հակառակ պարագայում դադարեցնել անօրինական գործողությունը: Վերջինս հրաժարվել է մեզ մասնակից դարձնել տվյալ գործողությանը և արձանգարության մեջ կատարել է կեղծիք: Այնտեղ արձնագրել իբրև մեր վստհորդը առաջարկվել է, որպեսզի նա մասնակցի գործողությանը, սակայն նա որևէ կերպ չի արձագանքել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ