Նա գրել է. «Ինքս մնում եմ նախկինում հնչեցրած կարծիքս․
«Ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը»։
Փաստորեն,հնարավոր առաջադրվող թեկնածուներից , մասնագիտական , նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական « բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված» պատգամավորների կողմից, իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը համաձայնվեց...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը