04 08 2020

Ի՞նչ հրահանգ-խորհուրդներ էր Եգորյանին տալիս դատախազ Բաղդասարյանը



 

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ժամանակ, երբ փաստաբան Արամ Վարդևանյանը հիմնավորում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչին, բնականաբար, դեմ էր «տուժող» կողմը և դատախազությունը, մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ փաստաբան Տիգրան Եգորյանը ինչ-որ բան է քննարկում դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ։ Շատ կարճ զրույցից հետո նա վերադարձավ իր տեղը։

Կարճ ժամանակ անց, երբ դատավորը հետաձգեց միջնորդությունը, արդեն դատախազները որևէ մեկնաբանություն չտվեցին, այլ միայն խոսեց Եգորյանը՝ դատական նիստերը երկարաձգելու մասով։

Թե ինչ էին քննարկում փաստաբանն ու դատախազը, հայտնի չէ ու էական չէ․ բայց ուշագրավ է այն, որ հատկապես այս գործով «տուժողների» փաստաբանները և դատախազությունը մշտապես ընկալվում են որպես մեկ մարմին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ