30 07 2020

Վճռաբեկ դատարանի նախագահը ՍԴ դատավորի թեկնածության մասին դիմում է ներկայացրել

Վճռաբեկ դատարանի նախագահը ՍԴ դատավորի թեկնածության մասին դիմում է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին 2 դատավոր է իր թեկնածությունն առաջադրել։ Այս մասին տեղեկացրել են Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչությունից։

ՍԴ դատավորի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրելու մասին դիմումներ են ստացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Հուլիսի 31-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ ընտրվելու է թեկնածուներից մեկը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ