Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Քանի որ ՀՀ նախագահին ստորագրելու համար տրված էր 21 օր ժամանակ, միայն այդ 21 օրն անցնելուց հետո ԱԺ նախագահը հնարավորություն ստացավ այն ստորագրելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը