Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լուսանկար է հրապարակել ու գրել․
«Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։
Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։
Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը