14 07 2020

ՍԴ դիմելու փաստը ինքնին հիմք է գործը կասեցնելու համար. Հովհաննես Խուդոյան



 

Ինձ համար անկեղծ ասած տարբերություն չկա՝ դատարանը կասեցնում է, թե չի կասեցնում վարույթը այդ ընթացքում, բայց ինստիտուտի տրամաբանությունը դա է հուշում, դատարանը չի կարող կայացնել որոշումներ, որոնց լուծումը կախված է հոդվածի սահմանադրականության գնահատումից: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ հուլիսի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։

Խուդոյանի խոսքով՝ երբ նայում ենք դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ 2019-ի մայիսի 18-ի որոշումը, այնտեղ դատավորը վերապահում է կատարում կիրառվելիք ակտերի սահմանադրականության առումով: Խափանման միջոցի առումով գնահատական տալիս է՝ վերապահումով, որ այս հարցը ենթակա է ստուգման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ