08 07 2020

ՄԻԵԴ-ը Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցով որոշում է կայացրել

ՄԻԵԴ-ը Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցով որոշում է կայացրել

ՄԻԵԴ-ը հրապարակել է ՍԴ  3 դատավորների և Հրայր Թովմասյանի դիմումի վերաբերյալ որոշում, որում նշվում է, որ ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների պահանջը` որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը:

«Դատարանը որոշում է կայացրել մերժել դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում»,- ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ:

Սա դիմումի ամբողջական մերժում չէ, այնուամնենայնիվ,  «Իմ քայլի» պատգամավորները ֆեյսոբուքյան րենց էջերում գրում են, որ  ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ դատավորների դիմումը:

Նշենք, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ