Հրանտ Սարկիսովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա, նշանակված վարույթի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎենետիկիՀանձնաժողով|ի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Հիշեցում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էր ՀՀ Բարձր դատարան՝ վիճարկելով ՀՀ ՔրՕր-ի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Այն, որ ՀՀ ԱԺ-ն կարող է ծանոթանալ խորհրդատվական եզրակցություններին՝ որպես վարույթի պատասխանող կողմ, չեմ առարկում։ Սակայն խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման միջնորդություն է ներակայցվում՝ ՍԴ աշխատակարգային որոշումից 9 օր անց, երբ գործի քննությանը մնացել է 4 օր։
Ի՞նչն էր խանգարում ՀՀ Աժ ներկայացուցիչներին նման միջնորդություն ներկայացնել հենց հունիսի 22-ին, երբ ՀՀ ՍԴ-ն կասեցված վարույթը վերսկսելու մասին աշխատակարգային որշոշում ընդունեց։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հանրապետության Նախագահը չստորագրելով «ՍԴ մասին» ՀՀ ՍՕ-ում և հարակից ներկայացված Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի « Իմքայլը» խմբակցության կողմից ընդունած Օրենքը՝ փաստացի երկարաձգել է հակասահմանադրական փոփոխությունների իմպլեմենտացումը օրգանական օրենքում, ինչպես նաև Սահմանադրության ուժով ստիպել ՀՀ ԱԺ մեծամասնությանը՝ սպասել մինչև հուլիսի 21-ը, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահը կարողանա օգտվել Մայր օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքից։
Սույն քայլը կարելի է դիտարկել բացառապես կոնտր-քայլ, որպեսզի ԼՀԿ և ԲՀԿ խմբակացությունները ևս հետաձգեն ՍԴ դիմելու իրենց իրավունքի իրացումը, քանի որ ԼՀԿ-ն հայտարել էր, որ ՍԴ կդիմի հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունից հետո։
Ենթադրություններ
Հետև՛ք Ձեզ, մեզ, Սահմանադրությանն և եղե՛ք առողջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը