03 07 2020

Եթե գնդակահարում եք Սահմանադրությունը, վերացնում եք ձեզ պաշտպանող սահմանագիծը․ Մելիքյան

Եթե գնդակահարում եք Սահմանադրությունը, վերացնում եք ձեզ պաշտպանող սահմանագիծը․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Մխիթար Գոշն իր Դատաստանագրքի նախաբանում 12 հիմնավորումներով բացատրում է, թե ինչու է անհրաժեշտություն տեսել ստեղծելու Հայոց Դատաստանագիրքը։

7-րդ հիմնավորումը հետևյալն է. Հայոց Դատաստանագիրքն այն բանի համար է, «որպեսզի օրենսգիրք չունենալու պատճառով հայերը չգնան այլազգիներին դիմելու՝ ինչպես [Եղիա] Մարգարեն է հանդիմանում. «Մի՞թե Աստված չկա Իսրայելի մեջ, որ գնում եք Ճանճիկ աստծուն հարցում անելու» (Դ Թագ. 1:3), ինչպես [Պողոս] Առաքյալն է հայտնապես քննադատում. «Եվ եղբայրը եղբոր դեմ է դատվում, այն էլ՝ անհավատների առջև» (Ա Կորնթ. 6:6)»։

Իրավունքը սահմաններ դնելու մասին է, և եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ