26 06 2020

Մարդ ի՞նչ շահ պիտի ունենա, որ առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու. Արթուր Հովհաննիսյան

Մարդ ի՞նչ շահ պիտի ունենա, որ առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ Արդարդատության նախարարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը գրում է.

«ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 300.

Իշխանությունը յուրացնելը 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Լավ, բայց մարդ ի՞նչ շահ պետք է ունենա,որ համաձայնվի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու՝ ունենալով իշխանության յուրացմանը օժանդակելու համար հաջորդ իշխանության օրոք քրեական պատասխանատվության ենթարկվելու մեծ ռիսկ: Այս մարդը առնվազն ՍԴ դատավոր աշխատելիս ստիպված կայացնելու է որոշումներ, որոնցով ապահովվելու է գործող իշխանությունների անփոփոխելիությունը: Բայց դե մենք իբր անկախ ՍԴ ենք կերտում:

PS, հիմա եթե տիկին Գյուլումյանը կամ Աշոտ Խաչատրյանը չեն տեղեկացնում ՍԴ֊ում թափուր հաստիքների մասին, քանի որ չեն կիսում այն դիրքորոշումը, որ առաջացել են թափուր հաստիքներ, ի՞նչ է տեղի ունենալու․․․․ Այո՝ ՍԴ իրական ճգնաժամ: Դրա համար, ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելը, միեւնույն է, ակտուալ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ