Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, նրանք իրենց ձեռքով ստեղծեցին»:
Մելիքյանի խոսքով, մոտեցումներից մեկի համաձայն 2-3 դատավորներ այլևս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել. «Մոտեցում կա, որ այս փաստաթուղթն ընդհանրապես իրավական ուժ չունի, կա նաև մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է նշանակում: Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ և շատ դժվար է լինելու մեր հանրությանը վերականգնել այս խայտառակ վիճակը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը