24 06 2020

Իշխանությունը զրկվեց լեգիտիմությունից, անցավ «իրավական Ռուբիկոնը»․ փաստաբան

Իշխանությունը զրկվեց լեգիտիմությունից, անցավ «իրավական Ռուբիկոնը»․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Կազմաքանդելով Սահմանադրական դատարանը՝ ապօրինի <սահմանադրական փոփոխությունների> ճանապարհով, իշխանությունը զրկվեց իր լեգիտիմությունից, անցավ այսպես կոչված <իրավական Ռուբիկոնը>: Այսուհետ իշխանությունը, որը առանց այդ էլ աչքի չէր ընկնում բարոյա-իրավական արգելքներով, այլևս ազատ է ռեպրեսիաներ իրականացնելու հարցում:

Ըստ հերթի՝ ԶԼՄ-ներ, քաղաքական ընդդիմախոսներ, դատավորներ, փաստաբաններ, ազատ անհատներ, սեփական թիմի մի որոշ մաս, իբր այս իշխանության հետ պայմանավորված որոշ <նախկիններ> և գործարարներ: Այս բոլորը լինելու են ռեպրեսիաների զոհեր: Եվ ոչ ոք թող հույս չունենա, որ իր բախտը բերելու է, իրեն բան չի լինի: Հատկապես հույս թող չունենան նրանք, ում թվում է, թե պայմանավորվել են, իրենց ավելի դաժան ճակատագիր է սպասում:
Բարի գալուստ արևելյան դեսպոտիա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ