Հայաստանի Հանրապետությունում մի սուբյեկտ կա, որի միջոցով այս դատական նիստերը ձգձգվում է՝ Հատուկ քննչակական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործում այնքան թերություններ կան, որ քննարկում-քննարկում ենք բայց դեռ տասը տոկոսն էլ չենք սպառել:
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավորից որևէ ակնկալիք չունեն, քանի որ դատավորից հասնում է միայն արդարադատություն իրականացնելը. «Մենք էլ մրցակցում ենք դատական նիստերի դահլիճում դատախազության հետ: Գործի իրավական թերությունները հիմա ենք քննարկում, փաստական թերություներ կքննարկեն այն ժամանակ, եթե անցնենք դատաքննության: Միշտ ասել եմ՝ գործի նյութերը նախաքննությունն ավարտելուց հետո գաղտնիությամբ չեն պահպանվում, որևէ անձ, որ մտածում է, այդ գործի նյութերում կա ինչ-որ բան, որ կարող է մտահոգի՝ կարող է հանգիստ դրանք հարապարակել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը