Այս պայմաններում, եթե որևէ մեկը ինձ կարող է ասել կախյալ, ապա նա ընդամենը մեղանչում է իր խղճի դեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողնևի հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
«Պաշտոնավարելն ինքնանպատակ չի: Ես մի տարի ՄԻԵԴ-ից շուտ վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանայի այստեղ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում, դեռ մի բան էլ ավելի: Բայց ես մտածել եմ, որ ունեմ դեռ այդ կարողությունը, որ այնտեղ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ: Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել գալ: նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություննև են եղել և նախկին, և գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որպեսզի իմ երկում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք ինքը այս օրենքում քաղաքական տարրեր տեսնո՞ւմ է, Ալվինա Գյուլումյանն ասաց. «Խորհրդարանը քաղաքական մարմին է և նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք: Ես դրանում ոչինչ արգահատելի չեմ տեսնում»։
ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահության թեմային անդրադառնալով, Գյուլումյանն ասաց, որ ինքը նման բան չի նկատել. «Եղավ այստեղ ցույցի պես մի բան, և ես այն ժամանակ ասել եմ, որ այդ 10 հոգուն ժողովուրդ չեմ համարում»։
Դիտարկմանը, որ ՍԴ-ն կախված է նախկին իշխանությունից և նրանց վերջին «փրկօղակն է», Գյուլումյանն ասաց.
«Ես կցանականայի տեսնել որևէ մեկին, որը կարող է և ընդունել է ավելի համարձակ որոշումնև, և նախորդ իշխանության դեմ և մյուսի, որը ավելին է արել, քան ես: Ես խորհրդային տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել և Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին: Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը չնյայած ամեն տեսակ ճնշումներին, կարողացել է Դաշնակցության գործը երկրորդ անգամ չկասեցնել: Դա իմ վարույթում էր գտնվում և ես այն ուղղակի առանց քննության եմ թողել: Ես այն դատավորն եմ եղել, որ 1995 թվականի ընտրությունների արդյունքում գործ քննելուց կարողացավ դահլիճում կանգնել ու հայտարարել, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չի, որ ինչ բերեք՝ դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, որն արդեն ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և երկրորդ նախագահի, և երրորդ նախագահի իշխանության օրոք»։
Անդրադառնալով դատարանների մուտքերի շրջափակմանը, դատավորներին ընկճելու գործընթացին, ՍԴ անդամն ասաց. «Դատարաններ շրջափակելով ինձ ընկճե՞լ են: Այն դատավորները, որոնց կարողացել են ընկճել, նրանք ընկճվել են ցանկացած իշխանության առջև, լինի նախորդը, թե նորը: Ես հարմարվողների մասին չեմ խոսում, ես ինքս երբեք չեմ հարմարվել»։
Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննության վերաբերյալ Գյուլումյանը նշեց, որ ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, իրենք պարտավոր ենք անհամապաղ վերսկսել գործի քննությունը։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դուք գիտեք, որ հրապարակվեց հունիսի 18-ին, երբ մեր օրակարգն արդեն կազմված էր: Իսկ ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհամապաղ վերսկսել գործի քննությունը: Սա է պատճառը: Նաև մեր կանոնակարգի համաձայն, օրակարգում կարող են կատարվել ավելացումներ, և հարցեր հանվել, դա բնական աշխատանքային գործընթաց է»,- ասաց ՍԴ անդամը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը