Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:
Դիտարկմանը, որ ըստ երևույթին հաշվարկվում է նաև նախկինում իր ՍԴ անդամ եղած ժամականահատվածը, Գյուլումյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր տրամաբանությանը: Ես գտնում եմ, որ այո, պետք է պաշտոնավարեմ»:
Նա հավելեց, որ չի կարծում, որ բանը կհասնի դատական կարգով վիճարկելուն. «Դա իշխանության ընդունած օրենքն և այդ օրենքի համապատասխան այդ նորմն ինձ վրա չի տարածվում»:
Գյուլումյանը չցանկացավ գնահատական տալ ներկայացված որոշման վերաբերյալ. «Նախ վաղ է դրա համար, երկրորդն էլ չեմ բացառում, որ որևէ մեկը կդիմի ՍԴ և ես չեմ ուզում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելուց»:
Ճշտող հարցին՝ ինքն անձամբ կբողոքարկի որոշումը, եթե իրեն ստիպեն հեռանալ, Գյուլումյանն ասաց․
«Ես անձամբ կանեմ, որովհետև վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը