22 06 2020

Նախագահն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելը պիտի ստորագրի․ Արփինե Հովհաննիսյան

Նախագահն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելը պիտի ստորագրի․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ:

Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:

Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:

Սակայն կա մի ԲԱՅՑ։ հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն  լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՜ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր, ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե ծանր փորձություն է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ