22 06 2020

Ակտիվիստ Նարեկ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում․ փաստաբան

Ակտիվիստ Նարեկ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում․ փաստաբան

Ակտիվիստ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջարդվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, այսինքն ակտիվւիստը մեադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը։

«Նարեկ Սարգսյանի խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որից հետո բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, այսօր՝ հունիսի 22-ին ժամը 17։00-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է մեր բողոքի քննությունը»,- նշեց պաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով Նարեկ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ նրա գործողություններում խուլիգանության հանցակազմը բացակայում է և ակտիվիստի նկատմամբ իրականցվում է ապօրինի հետապնդում։

«Այսօր կայանալիք դատական նիստին դեռևս դրական էմոցիաներով ենք լցված, տեսնենք ինչ կլինի։ Դատավորն արդար դատավոր է»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ