«Մի կին է դուրս գալիս, կանգնած տղամարդն ընկերոջը հարցնում է՝ ո՞վ է էս կինը։ Պատասխանում է՝ չգիտեմ ով է, բայց մի պատմության մեջ կար, տո լի ինքն էր մեկի մուշտակը գողացել, տո լի իր մուշտակն էին գողացել»,- Վերաքննիչ քրեական դատարանում իրենց բողոքի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննության ընթացքում պատմեց Ալումյանը, հիշեցնելով տուժողի իրավահաջորդ Տիգրան Եգորյանի հայտարարությունները։
Նա նշեց, այս նիստը մի առավելություն ունի, դետալային են այստեղ ամեն ինչ քննարկում, բայց թերություն էլ ունի, որ մարդկանց ցեխոտում են առանց իրավական հետևանքների։
«Այս ձևով ցեխ շպրտելն անթույլատրելի է բոլոր տեսանկյունից՝ թե բարոյական, թե իրավական առումով։ Առանց նյութերը ներկայացվելու նման բաներ են ասվում։ Պարոն Եգորյանի նման իրավաբանը եթե չլիներ, լիներ մեկ ուրիշը, ես կմտածեի, որ անգործությունից ելնելով են նման բան անում։ Ո՞նց կարելի է մի բան ասել, հիմքը չներկայացնել ու ակնկալել, որ դատարանը դա հիմք կընդունի։ Սա անփորձ ու գիտելիքների պակաս ունեցող մեկի դեպքում կարելի է հասկանալ, բայց այս դեպքում այդ վիճակը չէ։ Գիտելիքն էլ, փորձն էլ բավարար են, հետևաբար ինչո՞ւ է նման բաներ ասում պարոն Եգորյանը։ Միայն մի բանի համար, այստեղ գտնվող խցիկների համար»,- հարցեր հնչեցրեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը