Ես չգիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը գնում։ Առերևույթ դժվար է հենց միանգամայն այդ ներկայացմամբ, որը մեջբերեց պատասխանող կողմի ներկայացուցիչը, տեսնել որևէ զուգահեռ, որևէ հնարավոր աղերսներ մեր հարցադրման և այդ նկարագրված դեպքերի միջև։ Այդ էր պատճառը որ փաստաբանը գտավ նպատակահարմար, որպեսզի դատական գործընթացում հետագայում պատասխանողը չփորձի շեղել ամբողջ հարցադրումները։ «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Հիմանրար կուսումնասիրվեն իր իսկ կողմից մեջբերված դեպքերը, կփորձենք վեր հանել արդյոք դրանք որևէ կերպ կարող են անդրադարձ ունենալ մեր հայցադիմումի հետ և կփորձենք հաջորդ նիստին ներկայացնել։ Կարծում են շատ էական է այս հանգամանքը և կփորձենք հաջորդ նիստին ներկայացնենք, որովհետև համոզված ենք, որ պատասխանող կողմն ուղղակի այս կերպ փորձում է դատավարական ընթացքը շեղել բուն խնդրից»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը