Իմ անձնական տպավորությունն այն է, որ դատավորն աշխատում է հնարավորինս շատ դետալային ամեն ինչ հասկանալ, դա ողջունելի է, բայց դեռ ոչինչ չի նշանակում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Մենք ասում ենք՝ հինգ ամիս և մեկ օր պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և եթե խոչընդոտելու մտադրություն ունենար, ապա այդ մտադրությունն ինչ-որ ձևով կդրսևորվեր այդ ընթացքում: Դատախազն էլ ասաց՝ քանի որ այդ ժամանակ, երբ պարոն Քոչարյանին ազատ էին արձակել, մենք էլ դատական ակտը բողոքարկում էինք, հասկանալի է, որ այդ ընթացքում նա եթե ցանկանար էլ խոչընդոտել, կաշխատեր դա չանել, որպեսզի վերադաս ատյանն այդ դատական ակտը չվերացնի: Բայց այստեղ շատ հանգիստ դատախազների փաստարկը կարող է հենց աշխատել դատախազների դիրքորոշմանը հակառակ, որովհետև եթե այդ կերպ ենք նայում, ապա եթե հիմա էլ պարոն Քոչարյանն ազատ արձակվի, ապա ինքն էլի չի խոչընդոտելու, որպեսզի դատարանն իրեն չկալանավորի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը