Ժամը 20:40-ի դրությամբ բերման ենթարկված բոլոր 177 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժիններից։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Ազգային ժողովի ու Ազգային անվտանգության ծառայության մոտից ընդհանուր թվով բերման է ենթարկվել 177 անձ։ 20։40-ի դրությամբ բոլորն ազատ են արձակվել»,-ասաց Էդգար Ջանոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը