16 06 2020

Նոր պահանջը չի աշխատելու, տիպիկ «իմքայլական» պահանջ է․ Ռուբեն Մելիքյան

Նոր պահանջը չի աշխատելու, տիպիկ «իմքայլական» պահանջ է․ Ռուբեն Մելիքյան

Այդ կապակցությամբ՝ մի քանի նկատառում.

1) Ի՞նչ իրավական ակտով է դա սահմանվել։ Կառավարության նիստ չի եղել, իսկ պարետի որոշումներում էլ նման բովանդակությամբ կարգավորում այսօր չի սահմանվել (ու ի դեպ չի էլ կարող սահմանվել)։

2) Ի՞նչ պատճառով են ուզում սահմանել այս պահանջը։ Վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիների են ենթարկել վարչական ձերբակալման, ու նրանցից շատերը ոչ միայն չեն ունենում անձը հաստատող փաստաթղթեր, այլև հրաժարվում են ներկայանալ՝ զրկելով ոստիկանությանը իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից։

3) Ինչու՞ այս պահանջը առանձնապես չի աշխատելու։ Որովհետև եթե անձը չունենա անձը հաստատող փաստաթուղթ և շարունակի չներկայանալ, ապա ինչպե՞ս են նրան տուգանելու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, եթե դրա համար անհրաժեշտ է կա՛մ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, կա՛մ առնվազն ներկայանալ։ 3 ժամը որ լրանա՝ մեկ է՝ պետք է բաց թողնեն։

Կարճ ասած՝ տիպիկ «իմքայլական» պահանջ

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ