«Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները եւ հասարակության ուշադրությունը գրաված հարցերը։ Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին. մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը հայտնեց, որ նշված միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ. «Քիչ առաջ ԱԺ խորհուրդը, ինչպես բոլոր հերթական նիստերից առաջ քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգում գրանցումներ և փոփոխություններ կատարելու և այլ հարցեր և հաստատել է այդ նախագծերը։ Մենք վաղվա մեր հերթական նիստում կքննարկենք նաև այս միջնորդագրերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը