14 06 2020

Իշխան Զաքարյանին հարցաքննել են Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով․ փաստաբան

Իշխան Զաքարյանին հարցաքննել են Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով․ փաստաբան

ԱԱԾ-ում ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին հարցաքննել են ընտրակաշառքի գործով, նա եղել է վկայի դատավարական կարգավիճակով, բայց կասկածյալի իրավունքներով: Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Իշխան Զաքարյանը ոչ մի ծանուցում չէր ստացել, առավոտյան տանը խուզարկություն է եղել, հետո հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, որը տեւել է 4 ժամ»,-նշել է փաստաբանը՝ հավելելով, որտան խուզարկությունից ոչինչ չեն առգրավել, զենքերն էլ օրինական են եղել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ