09 06 2020

Ազգային ժողովում ՍԴ խնդիրը կլուծվի․ Ռուստամ Բադասյան



ՍԴ խնդիրը հնարավոր է լուծել խորհրդարանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես վստահ եմ, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել», - ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ կփոխվի դատական համակարգում, նախարարն արձագանքեց․

«Որևէ մեկ կամ երկու քայլով ՀՀ արդարադատության համակարգում պետք չէ միանգամից արդյունքների սպասել, դրանք խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցեսներ են, բայց սա անհրաժեշտ նախապայման է առաջ շարժվելու, որովհետև ունեք ՍԴ մոդել, որը չի իրացվել», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ