22 05 2020

Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին. Ամրամ Մակինյան

Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին. Ամրամ Մակինյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտպանյալի մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները.
գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է

1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,

2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…

Իսկ թե առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…

Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…

Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ