18 05 2020

Դիմակ կրեք, պահեք սոցիալական տարածություն․ Ոստիկանության կոչը

Դիմակ կրեք, պահեք սոցիալական տարածություն․ Ոստիկանության կոչը

ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքներում և այլ ստորաբաժանմներում կորոնավիրուսով պայմանավորված տևական ժամանակ է աշխատանքները դադարեցված էր։ Այսօր բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են աշխատանքները, մասնավորապես, հաշվառման-քննական բաժանմունքներում մարդկանց կուտակումներ էին ու հերթեր, ինչին անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա  գրել է. «Հարգելի քաղաքացինե՜ր, այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:

Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:

Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:

Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ