Վորոնեժ քաղաքի օդանավակայանում կալանվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը։ Համաձայն հավաստի տեղեկությունների՝ բեռնատարը կալանվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության։ Այս մասին հայտնումէ EaDaily-ն։
Կայքի աղբյուրների տեղեկություններով՝ քաղաքի օդանավակայանի մոտակայքում մաքսանենք ծխախոտների բեռին, որը կշռել է մի քանի տասնյակ տոննա, սպասում էին երեք մեծ բեռնատար մեքենանեչ, որոնք հետագայում ծխախոտները պետք է հասցնեին Ստավրոպոլ։
Որոշ տվյալներով՝ ապօրինի բեռը Հայաստանից է ժամանել մայիսի 9-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը