Ինչպես արդեն տեղեկացրել էինք դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ։
Փաստաբան Երվանդ Վարոսանը Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց, որ Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Դավիթ Գրիգրյանին շուրջ մեկ տարի առաջ էր մեղադրանք առաջադրվել։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ ինչ-որ բողոքով դատական նիստ է հետաձգվել, քանի որ կողմերը դատական նիստին չեն ներկայացել, բայց ոչ թե դատավորն իջել է և դատական նիստերի դահլիճում նիստ է անցկացրել և արձանագրել դա նիստով , այլ դա արել է առանց դատարանի դահլիճ մտնելու»,-անդրադառնալով մեղադրանքի բովանդակությանը, ասաց Վարոսյանը։
Փաստաբանի որակմամբ այս ամենը շինծու է և կապված է Ռոբերտ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշումների հետ։
Վարոսյանը նշեց, որ իրավական բոլոր հնարավոր միջոցներով պաշտանելու են դատավորի շահերը․ «Այնուամենայնիվ մեղադրանքն այն աստիճանի ծիծաղելի է ու անհիմն, որ կարծում եմ մեր դատական համակարգում այս գործը դժվար ապրի։ Ակնկալում եմ միանշանակ արդարացման դատական ակտ նաև անգամ ներպետական ատյաններում, եթե՝ ոչ բնականաբար կդիմենք Եվրոպական դատարան»։
Փաստաբանի կարծիքով Դավիթ Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են․ «Դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել քրգործի հարուցումը մերժելու մասին, այդ որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազին մնացել ուժի մեջ, որովհետև դատախազությունը մերժել էր դրա դեմ ներկայացված բողոքը։ Այդ բողոքները շարունակվել էին նաև դատական երեք ատյաններով և այդ որոշումը մնացել է այդպես էլ ուժի մեջ, բայց մայիսի 18-ին՝ Դավիթ Գրիգորյանի հայտնի որոշումները կայացնելուց օրեր անց՝ մայիսի 22-ին, այդ բողոքող քաղաքացին չգիտես ինչու որոշել էր կրկին դիմել դատախազութուն, և այս անգամ գլխավոր դատախազությունն արդեն փոխել էր իր դիրքորոշումը և հարուցել քրգործ, ընդ որում դա արել էր այնպես, որ քրեական հետապնդումը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսել էր հենց հարուցման որոշման կայացումից, դա էլ հաստատվեց արդեն այսօր օրինական ուժի մեջ մտած Վերաքննիչ դատարանի որոշմամբ, բայց այս ամենի հետ միասին փորձ է արվում քրգործն ուղարկել դատարան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը