«Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, վարչական ձերբակալման են ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Արտակարգ դրության ռեժիմն ունի գրեթե 0 արդյունավետություն. այն պահպանվում է առավելապես ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։ Ոստիկանության Էրեբունու բաժնում եմ՝ տրամադրելու իրավաբանական օգնություն»։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ–ի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը