13 05 2020

Մենք ակնհայտորեն գործ ունենք իրավախայտառակության հետ․ Վահե Եփրիկյան



«Իշխանությունը ցույց տվեց, որ որևէ իրավական պրոցեսից զուրկ գործընթաց է սա»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու՝ դատարանի որոշմանը։

«Եթե ես անձամբ գոնե ներքին համոզմունք ունեի, որ երեք միջնորդություններից գոնե մեկը պետք է բավարարվեր, քանի որ երեքն էլ հիմնավոր էին, բայց տիկին Դանիբեկյանը ցույց տվեց, որ դանայան տակառի հետ գործ ունենք, որը հատակ չունի։

Օրենքի իրավունքի բացարձակ անարգմամբ պահում են կալանքի տակ, արդեն իմասատազուրկ է խոսել իրավական հիմքի մասին։

Մենք գործ ունենք իրավախայտառակության հետ, սա ակնհայտ է։

Սա իշխանույթան վերջի սկիզբն է»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները՝ առողջական հիմքով, գրավի դիմաց և ՀՀ և Արցախի 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ