ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.
1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով և ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում։
2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է "Իզմիրլյան" ԲԿ-ում։
3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության "ապահով վայր" համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:
Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի:
Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնսիկ ապրիլի 14-ից հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը և առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը