Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ի դեմս իր ղեկավարի, պաշտոնապես կատարեց առաջարկություն ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել մայիսի 8-ի միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով։ Այսինքն հրաժարական են տալիս միաժամանակ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը, կամ նրանցից բացի՝ նաև հետևից հարվածող երկու քայլականներն ու երկու՝ ինձ անհայտ ԼՀԿ-ական (վերջին երկուսը՝ չհասկացա թե ինչու)։
Տիկին Մակունցն այդ առաջարկը բնութագրեց որպես «արդարացի», իսկ արդարությունը անխոս իրավունքի առանցքն ու բուն էությունն է։ Լավ։
Բա եթե դա՛ է ձեր արդարության բանաձևը, ինչու՞ եք ֆեյսբուքյան լայվով ինչ-որ սպառնալիքներ հնչեցնելու համար ձերբակալում ու կալանավորում միայն ձեր ընդդիմախոսին (կարծեմ անունը Նարեկ է), իսկ առնվազն նույնական կոչեր հնչեցնող Փաշինյանի կողմնակիցներին (վառ օրինակ է «Հեղափոխության պահապաններ» հորջորջվող խմբակի անդամները)՝ почёт и хвала.
Ինչպե՞ս է այդպես ստացվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը