11 05 2020

Դատավորները կստանան 991 հազար դրամ աշխատավարձ․ ի՞նչ է բերելու վեթինգը

Դատավորները կստանան 991 հազար դրամ աշխատավարձ․ ի՞նչ է բերելու վեթինգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի քննարկել են վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները։

Նրանք ներկայացրել են, թե ինչ փոփոխութուններ են ենթադրվում դատական համակարգում՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո և ինչքանով են համոզված, որ այդ փոփոխությունների արդյունքում էականորեն փոխվելու դատական համակարգի որակն, ու համակարգում միայն բարձրորակ դատավորներն են լինելու համակարգում:

Վարչապետը հարցրեց՝ ինչպե՞ս են ազատվելու «վատ» դատավորներից, նախարարը պատասխանեց՝ ավելի կարևոր է ոչ թե այն, թե ով է լքելու դատական համակարգը, այլ՝ ով է համալրելու, իսկ դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ դատական համակարգում աշխատելը գրավիչ լինի:

«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից՝ 183-ը՝ Առաջին ատյանի, 44-ը՝ Վերաքննիչ, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Վերջին երկու տարում թեստավորման փուլը հաղթահարել են 30 անձ, որոնց մի մասը դեռ ուսումնառությունը չի ավարտել, ինչը շատ ցածր թիվ է: Որպեսզի դատական համակարգը մասնագետների համար գրավիչ լինի, առաջին պայմանը արժանի վարձատրությունն է, ինչի ուղղությամբ քայլեր նեն կատարվել: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020թ. դատավորների աշխատավարձը կբաևձրանա 50 տոկոսով, եթե կառավարության կողմից ընդունվի, 2021թ.՝ 60 տոկոսով, 2022թ.՝ 70 տոկոսով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե 2020թ. աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա 2020թ. կկազմի 991 000, 2021թ.՝ 1 միլիոն 57 հազար դրամ, 2022թ.՝ 1 միլիոն 123 հազար դրամ:

Վարչապետն իր հերթին նշեց՝ աշխատավարձի թեման նուրբ թեման է, մանավանդ՝ սոցիալական ծանր վիճակի պայմաններում այն որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս.

«Բայց դատավորների աշխատավարձի բարձրացումն արվում է ոչ այնքան դատավորների համար, այլ այն բազմահազար քաղաքացիների համար, ովքեր այսօր վարչապետին, նախարարին, կառավարությանը դիմում են՝ ասելով, թե դատարանում անարդար ձևով են լուծվել իրենց հարցերը»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ