04 05 2020

​ՊՆ ծառայողի BMW-ն առևանգել են․ Shamshyan.com

​ՊՆ ծառայողի BMW-ն առևանգել են․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Երեկ՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը և հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան՝ 26/ա հասցեի դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի 35 RN 524 համարանիշի ավտոմեքենան:

Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երևանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը: Մինչ Աշտարակի ոստիկանները կպարզեին, թե որ ուղղությամբ է Խ. Խաչատրյանը ավտոմեքենայով փախել, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում հայտնաբերել են Խ. Խաչատրյանին ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանին, որոնք ավտոմեքենան առևանգելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վայքի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ տուժած Ս. Գասպարյանն աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ