17 04 2020

Աննա Դանիբեկյանը հիմա էլ արձակուրդ է գնում

Աննա Դանիբեկյանը հիմա էլ արձակուրդ է գնում

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ հենց այդ օրն է Աննա Դանիբեկյանը նշանակել դատական նիստը։ Բանն այն է, որ Աննա Դանիբեկյանը բյուլետենի ավարտից հետո արձակուրդ է վերցրել։ Դատավորի գրասենյակից մեզ հայտնեցին, որ այն տևելու է ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը։

Նշենք, որ Փաստաբանական խումբը ներկայացրել էր Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ։ Փոխարենը դատավորը մեկամսյա արձակուրդ վերցրեց և գնաց վիրահատության։

Դատավորի ժամանակավոր անգործությունն ավարտվեց ապրիլի 16-ին։ Քանի որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները քննվում են հրատապ, փաստաբանական խումբը դիմել էր գործի քննությունը մեկ այլ դատավորի մակագրելու միջնորդությամբ, որը մերժվել էր։

Ի դեպ, ուշագրավ է ընտրված օրը՝ մայիսի 8։ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը տեղի է ունենալու այն օրը, երբ հայկական բանակն ազատագրեց Շուշին։

Ռոբերտ Քոչարյանի կալանքն էլ, հիշեցնենք տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի օրը։ Թե ինչ դեր ունի Ռոբերտ Քոչարյանը պատերազմի հաղթանակների մեջ ու ինչ դեր ունի երկրաշարժից ավերված քաղաքների վերականգնման գործում, ներկայացնելու կարիք չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ