15 04 2020

Իշխող ուժը ջանում է պատժել իրենց անցանկալի դատավորներին․ Ռուբեն Մելիքյան

Իշխող ուժը ջանում է պատժել իրենց անցանկալի դատավորներին․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այժմ օրենքով սահմանափակված են բոլորիս քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, իսկ իշխող ուժը, առիթն օգտագործելով, ջանում է պատժել իրենց համար անցանկալի դատավորներին։

«Դա երիցս ավելի քստմնելի է, քան պարզապես քաղաքական հետապնդումը։

Ընդ որում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատավորների գնահատման միակ անկախ ու թափանցիկ հարթակում (helpcourt.am) արդեն երրորդ տարին է՝ ինչ թիվ 1-ն է։

Փաստորեն, քաղաքական իշխանությունը, «գիշերվա» քողի ներքո, փաստացի ոտնձգում է թիվ 1 դատավորի նկատմամբ։ Բա չեք մտածու՞մ, որ ուշ թե շուտ՝ լույսը բացվելու է»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ