15 04 2020

Մուրադ Հովակիմյանը՝ դատավորի թեկնածու

Մուրադ Հովակիմյանը՝ դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 14-ին, նոր որոշում է ստորագրել, որով ՀՀ նախագահին առաջարկել է Մուրադ Հովակիմյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Այս մասին ասված է ԲԴԽ հաղորդագրությունում։

Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից, ըստ հաղորդագրության, Մուրադ Հովակիմյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կհամարվեն դադարած:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ