14 04 2020

Ապշելու բան է՝ ԲԴԽ֊ն իր իսկ ձեռքով թաղո՞ւմ է դատական իշխանությունը․ փաստաբան

Ապշելու բան է՝ ԲԴԽ֊ն իր իսկ ձեռքով թաղո՞ւմ է դատական իշխանությունը․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանն. վստահաբար կարելի է փաստել՝ մերօրյա եզակի հերոս ֊ դատավորներից, որոնց գոյության շնորհն է միայն պատճառն՝ արդարադատությունը վերջնականապես փուլ չի գալիս գլխներիս։
 

Հենց նրան էին ուղղված Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 17 ֊ ի անկանոն աղաղակումներն ու《հաթաթաները》Հանրապետության հրապարակից, երբ դրանից մի քանի օր առաջ չընկրկեց նա կոպիտ ճնշումներ առջև ու ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, հենց նա դարձավ լպիիշ ֆեյքաբանակի ցածրորակ ու էժանագին հարձակումների առաջին թիրախներից, հենց նրա նկատմամբ գործի դրվեցին բոլոր կեղտոտ մեխանիզմները՝ հոդվածների պատվիրումից մինչև գիտական աշխատանքի ստուգում։

Այժմ էլ շրջանառվում է տեղեկություն, թե հիմա էլ նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. ապշելու բան է՝ ԲԴԽ ֊ն իր իսկ ձեռքով էլ հենց թաղու՞մ է դատական իշխանությունը, թեպետ Ռուբեն Վարդազարյանը լծված է վարչապետի խոսքերը դակելուն՝ այո՛, կան պատերի տակ վնգստացող դատավորներ ...

Հարցրե՛ք յուրաքանչյուր փաստաբանի՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից՝ վստահաբար կնշեն՝ օբյեկտիվորեն լավագույններից է, մինչդեռ իր դեմ իրականացվողը հերթական ապացույցն է՝ էս իշխանությանն անհատ պետք չի, ողնաշար ունեցող պետք չի, լրիվ բավարար են բութ գործիքները։

Տիկնայք և պարոնայք իշխանավորնե՜ր, երանի՜ օրը, երբ պիտի կանգնեք արդար դատարանի առջև»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ