Գործող քրեական օրենսգիրքը սխալ կարգավորումներ է տալիս գրավ եւ կալանք հասկացություններին։ Օրինակ՝ քննիչի միջնորդությամբ անձի հանդեպ ընտրվում է կալանք որպես խափանման միջոց, հետո դատարանը հնարավորություն ունի գրավ կիրառելու: Ստացվում է, որ անձը կալանքի տակ է, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարել: Այդպես լինել չի կարող: ՍԴ-ն էլ է իր որոշմամբ արձանագրել՝ չի կարող մարդը միաժամանակ լինել կալանքի տակ, սակայն՝ դրսում: Նման կարգավորում որեւէ պետությունում, իմ իմանալով, գոյություն չունի։ Այս մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց Պետաիրավական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։
«Դատարանն այլևս չի կարող որոշել միջդատական վարույթում անձի նկատմամբ գրավ կիառել: Կիրառել ենք մեկ այլ մոդել՝ այդ իրավասությունը փոխանցում ենք վարույթ իրականացնող մարմնին»,-ասաց Բաղդասարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը