Araratnews.am-ը գրում է․ «Քիչ առաջ հղում անելով Shamhsyan.com լրատվականին, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ հատուկ գործողություններ են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքում:
ԱԱԾ-ից նոր մանրամասներ չեն հայտնում:
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն:
Մեր տեղեկություններով նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար: Araratnews.am-ը առաջիկայում կներկայացնի նաև այլ մանրամասներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը