Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:
Դատական հայցի պատճառ է դարձել Փաշինյանի հայտարարությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը