04 04 2020

ՀՀ նոր օրենքները սահմանափակում են մարդու իրավունքները․ Human Rights Watch

ՀՀ նոր օրենքները սահմանափակում են մարդու իրավունքները․ Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ՀՀ իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին՝ առանձնացնելով ՀՀ ԱԺ կողմից ընդունված փոփոխությունները, , որոնք իշխանություններին լայն լիազորություն են տալու վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները։ Հայտարարությունում նշվում է․

Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ձեռնարկված միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։

Human Rights Watch-ի զեկույցում նշվում է, որ չնայած կառավարությունը հավաստիացնում է, որ հասանելիություն չի ունենալու անհատների հեռախոսազրույցների բովանդակությունը, սակայն նրանց փոխանցված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ գտնվելու վայրի, ինչպես նաև՝ անձի վարքագծի, շփումների շրջանակի և գործողությունների մասին։ Նշվում է, որ կառավարությունը պետք է ապահովի, որ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:

Հայտարարությունում նշվում է․ «Օրենքը պահանջում է արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացնել հավաքագրված տեղեկատվությունը։ Կառավարությունը նաև պետք է սահմանի անվտանգության խիստ արձանագրություններ, որոնք նվազագույնի են հասցնում տվյալների արտահոսքի վտանգը և պաշտպանում են մարդկանց թվային անվտանգությունը։ ՀՀ Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկատվության ոլորտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Միջազգային իրավունքը, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, նույնպես պաշտպանում է «անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության» կամայական կամ անօրինական միջամտությունից։ Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները հարգել են կորոնավիրուսով վարակվածների իրավունքները, սակայն որպեսզի նրանք չկորցնեն հանրային առողջապահության արդյունավետ արձագանքման համար անհրաժեշտ վստահությունը, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու իրականացնել դա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ