Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաեթը:
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց և չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետևաբար օրենքը չի ընդունվի:
«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է և պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:
Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր և այն չընդունվեց:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը